790 դիտում
14:00 19-02-2024
Ես չեմ ստացել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ․ Գևորգ Պապոյան
Ես չեմ ստացել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Ես ԱԺ-ում եմ, աշխատում ենք։ ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի աշխատանքը վստահաբար պակաս պատասխանատու չէ, քան նախարարի պաշտոնը։ Նույնիսկ ինձ որոշ տեղ զարմացնում է այդ հարցադրումը։ Դրանք նույն կարգի պատասխանատու աշխատանք են»,- նշեց պատգամավորը։
Նա նաև ասաց, որ ՔՊ-ում դեռ էկոնոմիկայի նախարարի նշանակման հարց չեն քննարկել։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա «տնային կալանք»։
Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ էկոնոմիկայի նախարարի հավանական թեկնածուներից է Գևորգ Պապոյանը։

Նմանատիպ նյութեր
1585 դիտում
12:46 06-04-2014
Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել. Aravot.am
1279 դիտում
17:28 13-03-2023
Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, նոր պաշտոնի առաջարկ էլ չեմ ստացել. Ռուստամ Բադասյան
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում