1585 դիտում
12:46 06-04-2014
Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել. Aravot.am
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել: [url=http://www.aravot.am/2014/04/06/448145/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին Ծաղկաձորում հայտնել է ինքը՝ Սեյրան Օհանյանը:
Նրա գնահատմամբ, վարչապետի հրաժարականը նրա որոշումն է. «Յուրաքանչյուր անհատի խնդիրն է, իր աշխատանքի մեջ վերլուծություն, հետեւություններ կատարել եւ որոշել, թե կարող է աշխատել, ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում աշխատել: Նրա հետ միասնական նույն թիմում մեր աշխատանքը եղել է համագործակցված եւ շատ ոլորտներում բերել է արդյունքի, գոնե իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտում առաջընթաց եղել է»,- նշել է Օհանյանը եւ հավելել. «Ինձ համար պատիվ է եւ հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց անունները վարչապետի թեկնածուների ցանկում կարող է շրջանառվել»:
Սեյրան Օհանյանն ասել է, որ ինքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի պաշտպանական համակարգի անվտանգության հարցում:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/04/06/448145/]Aravot.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
787 դիտում
14:00 19-02-2024
Ես չեմ ստացել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ․ Գևորգ Պապոյան
3659 դիտում
10:11 24-12-2016
Սեյրան Օհանյանը համագործակցության առաջարկ է արել Ռուբեն Գևորգյանին. «Ժամանակ»
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին