29346 դիտում
19:42 20-02-2024
Ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կա վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Սևակ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Ալիկ Հ.-ի վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով Արմավիրի մարզի բնակիչ 82-ամյա Ռուզաննա Պ.-ն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Եգոր Ալեքսանյանն ու Գևորգ Պողոսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանը:
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ առաջ է ընթացել ու բախվել է երկաթե սյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+