211652_close_icon
views-count964 դիտում article-date 22:45 22-02-2024

«Ավագանու վերջին նիստերում մեզ իրենց խոսքի իրավունքից իբր զրկելուց մեղադրողները, այսօր հենց իրենք են վախենում նստել իշխանության ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկման». ՔՊ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը այսօր հանրային լսումներ է կազմակերպել Երևանի քաղաքապետարանում գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ՝ հրավեր ուղարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: 

Երեկ խմբակցության ղեկավարի կողմից անձամբ լսումները կազմակերպող ընդդիմադիր ավագանու անդամին փոխանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու անդամի անուններ, ովքեր պետք է մասնակցեին լսումներին, սակայն «Ազգային առաջընթաց» խմբակցությունից հայտնեցին, որ այլևս ազատ տեղեր չկան և իշխող խմբակցությունը չի կարող մասնակցել, իսկ այսօր կիսադատարկ սրահում իրենց երկու անգամ Երևանի քաղաքապետարանից հեռացված «առաջնորդը» հայտարարում է, թե քաղաքապետարանի պաշտոնյաները չեն մասնակցում ընդդիմության քննարկումներին վախենալով, որ կազատվեն աշխատանքից: 

Վերջին ավագանու նիստերում մեզ իրենց խոսքի իրավունքից իբր զրկելուց մեղադրողները, իսկ իրականում անգործության համար աշխատանքից հեռացվածները, այսօր հենց իրենք են վախենում նստել իշխանության ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկման: 

Վառ օրինակ այն մասին, թե ինչպես է ընդդիմությունը իրենց դատարկ օրակարգը լցնելու և իշխանության հասցեին քննադատություն հնչեցնելու համար քաղաքային խնդիրների մասին մտահոգվելու իմիտացիայով զբաղված»:

Նմանատիպ նյութեր