3205 դիտում
11:57 19-12-2015
Զավեշտալին այն է, որ ԱԱԾ-ին մեղադրողները մարդիկ են, ովքեր 20 տարի շարունակ ոչ մի տեղ չեն աշխատում և ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են «փեշակ».Գորիկ Հակոբյան
Որոշ ընդդիմադիր գործիչներ, մեղադրողի դիրք ընդունելով, շարունակում են մեզ <<ՆԿՎԴ>> կամ <<ԿԳԲ>> անվանել, մոռանալով կամ գուցե ընդհանրապես անտեղյակ լինելով, որ Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, իսկ ժամանակակից դասական ընկալմամբ հետախուզական ու հակահետախուզական կառույցները մեր երկրում ձևավորվել են դեռևս Առաջին Հանրապետության օրոք` 1918 թվականի ամռանը: Այս մասին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ասել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա խոսքը ներկայացնում է ստորեւ
«Եվ ընդամենը մի քանի տարի հետո մենք տոնելու ենք Հայաստանի անվտանգության մարմինների ձևավորման 100-ամյակը: Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանին, ապա ավելորդ չէ հիշել, թե Երկրորդ Հանրապետությունն ինչ պայմաններում ձևավորվեց, ինչ դաժան ճանապարհ անցավ, բայց ի վերջո նաև` ինչ ձեռքբերումներ ունեցավ: Իհարկե, երբևէ չպետք է մոռացության մատնել այն բռնաճնշումները, անիրավությունները, որ եղել են: Այդ թեմայով Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանում կան նյութեր, որոնցից երևում է նաև, թե հենց պետանվտանգության մարմինների քանի աշխատակից է զոհ գնացել կամ տուժել այդ կամայականություններից: Բայց չէ՞ որ դա հիմք չի տալիս մոռացության մատնել մեր անցյալը: Իսկ ինչ է, Առաջին Հանրապետության տարիներին չե՞ն եղել պրոբլեմներ: Կամ ներկայիս Երրորդ Հանրապետությունում ամեն ինչ իդեալակա՞ն է, չ՞կան հիմնախնդիրներ, թերություններ, բացթողումներ:
Զավեշտալին այն է, որ այսպես կոչված մեղադրողները մարդիկ են, ովքեր 20 տարի շարունակ ոչ մի տեղ չեն աշխատում և ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են <<փեշակ>>: Ոմանք էլ նույնիսկ հանգանակություններ են կազմակերպում ար-տասահմանում` Հայաստանում իրենց ընդդիմադիր գործունեության ֆինանսավորումն ապահովելու համար:
Այնպես որ, տիկնայք և պարոնայք, մեկընդմիշտ հիշեք. առանց իմաստավորելու անցյալը` ապագան չի կարելի կերտել: Անցյալը մեզ հետ է, և դա մեզանից չես խլի: Մենք չենք կարող հրաժարվել նրանից: Միայն անխելք մարդը կարող է կարծել, որ հնարավոր է հրաժարվել պատմությունից: Բայց մենք պատրաստ ենք այսուհետ ևս շարժվել, մեր կարծիքով, ամենաճիշտ ճանապարհով` բոլոր քննադատողներին հանգիստ, համբերատար բացատրելով այս ամենը:
Այսօր մեր երախտագիտության խոսքը, շնորհավորանքն ու բա-րեմաղթանքներն ենք հղում մեր համակարգի վաստակաշատ վետերաններին, որոնց անգնահատելի փորձը, գիտելիքները, ան-սահման նվիրվածությունը ազգային անվտանգության ապահովման գործին մշտական ուղենիշ են լինելու աշխատակիցների աճող սերունդների համար: Միևնույն ժամանակ, ուշադրության կենտրոնում են մնում երիտասարդ աշխատակիցների դաստիարակության, նրանց մոտ պետական մտածելակերպի խորացման խնդիրները:
Պետության ղեկավարության մշտական հոգածության առարկա են նաև Ծառայության անձնակազմի սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման հարցերը: Աստիճանաբար ծավալվում է բնակարաններ գնելու նպատակով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը»:
Նմանատիպ նյութեր
2935 դիտում
10:03 02-03-2021
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, գիտակցված 3 տարի շարունակ իր ողջ թիմին դարձրել է իր հանցակիցը. «Փաստ»
1165 դիտում
19:52 11-08-2024
Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան