211652_close_icon
views-count652 դիտում article-date 15:00 23-02-2024

Հորդորում ենք լեգիտիմ հիմքեր ձևավորել ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու համար․ Պահպանողական կուսակցություն

Մամուլում տարածվող լուրերը, թե առաջիկայում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս
սահմանապահները հեռացվելու են, հուսադրում են, որ ռուսական սպառնալիքի չեզոքացման և Հայաստանի
անկախության պաշտպանության ուղղությամբ առաջին գործուն քայլն է կատարվում։

Ողջունելով ռուսական ռազմական ներկայության սահմանափակման քաղաքական կամքը, հորդորում ենք ՀՀ
իշխանություններին օր առաջ ապօրինի ճանաչել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Երևանի
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս զինծառայողներին հեռացնելուց հետո լեգիտիմ հիմքեր
ձևավորել ՀՀ ամբողջ տարածքից, առաջին հերթին Ներքից Հանդից, ռուսական զորքերը դուրս հրավիրելու համար։

Կոչ ենք անում ՀՀ քաղաքական և հասարակական ուժերին ռուսական զորքերի դուրս հրավիրման խնդրին
ստորադասել առկա տարաձայնությունները, այդ խնդրին առնչվող ռիսկերի չեզոքացման համար հանդես գալ
միասնական ճակատով՝ թույլ չտալով Ռուսաստանի կողմից ներքաղաքական լարվածություն հրահրումը։
Հայտարարությունը բաց է ստորագրման համար։


 

Նմանատիպ նյութեր