211652_close_icon
views-count2671 դիտում article-date 19:18 18-01-2020

Ժամանակն է հրաժարվել հեղափոխական մոտեցումներից և հստակ անցում կատարել պետականավարման պահպանողական սկզբունքներին. Պահպանողական կուսակցություն

Հայաստանի Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը ցավակցում է երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին՝ նրա ողբերգական մահվան կապակցությամբ: Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ քաղաքական սպանություն են ոչ միայն քաղաքական պատճառներ, այլև քաղաքական հետևանքներ ունեցող սպանություն/ինքնասպանությունները: Անկախ այն բանից, թե ներքաղաքական ներկա դասավորության պայմաններում քաղաքական խմբավորումները չեն զլանա կատարվածն օգտագործել սեփական հարմար դիրքավորումների նպատակով, անհրաժեշտ է պետական ամենաբարձր մակարդակով մտահոգության առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության համալիր խոցելի վիճակը: Այս դեպքը գալիս է հանրային հոգեբանության և գիտակցության մեջ առավել խորացնելու անորոշության, տագնապի, անվստահության և անհուսալիության, սեփական ուժերի հանդեպ անվստահության զգացումը: Այդպիսի մթնոլորտի ստեղծումը նախապատրաստումն է խոշոր և աղետալի իրադարձությունների, որոնց առջև կանգնելու մարտահրավերը պետք է ընդունել հնարավորինս շուտ և վերացնել երկրի դեմ տարվող հիբրիդային պատերազմի ներհայաստանյան բաղադրիչը՝ ազգային ներուժի համահավաքով: Ժամանակն է հրաժարվել հեղափոխական մոտեցումներից և հստակ անցում կատարել պետականավարման պահպանողական սկզբունքներին՝ հեղափոխականությունից պահելով բացառապես ներկայիս կտրուկությունը»:

Նմանատիպ նյութեր