211652_close_icon
views-count2707 դիտում article-date 20:02 24-02-2024

Աշխարհի գավաթ. Գագիկ Խաչիկյանը 6-րդն է

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը պայքարն ավարտեց 6-րդ տեղում:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Խաչիկյանը վաստակեց 14,800 միավոր:

Հայաստանի հավաքականի անդամը որակավորման փուլում վաստակել էր 14,833 միավոր:

Քիչ անց տեղի կունենա օղակների վարժության եզրափակիչը, որտեղ մեդալի համար կպայքարեն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։

Առաջին փուլում արծաթե մեդալ նվաճած Վահագն Դավթյանը որակավորման փուլը հաղթահարել է 14,466 միավորով, Արթուր Ավետիսյանը՝ 14,366 միավորով:

Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում կմրցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Նմանատիպ նյութեր