211652_close_icon
views-count28274 դիտում article-date 12:21 26-02-2024

Խոշոր հրդեհ՝ Լոռու մարզում. հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները անասնագոմից դուրս են բերել մոտ 100 խոշոր եղջերավոր անասուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անասնագոմում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:  

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ քաղաքացիները և հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարել են անասնագոմում առաջացած կրակի դեմ:

Պարզվել է, որ այրվել է անասնագոմում պահակի սենյակն ամբողջությամբ, տանիքի կառուցատարերն ու առաստաղը:

Հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները անասնագոմից դուրս են բերել մոտ 100 խոշոր եղջերավոր անասուն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անասնագոմը պատկանում է Լոռու մարզի բնակիչ Օթար Նաբաևին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր