211652_close_icon
views-count853 դիտում article-date 14:14 26-02-2024

Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան

Որպես պատգամավոր և խմբակցության անդամ տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները նույնպես, բայց անհավանական չեմ համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։

Հարցին՝ այցը վտանգներ չի՞ պարունակի արդյոք, Թունյանը պատասխանեց․ «Ես ինձ դրա մասնագետը չեմ համարում, մտածելու տեղիք կարող է լինել և չլինել։ Դրական կամ բացասական գնահաական չեմ ուզում տալ, ի վերջո Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է և ինչպես մյուս ղեկավարները, եթե հատուկ արգելք չա, կարող է այցելել Հայաստան։ Ամեն ինչի մեջ էլ եթե փնտրում եք, կարող եք հակառուսական երանգ տեսնել»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, Թունյանն ասաց․ «Այս պահին վարչապետը նկատի ունի, որ այդ կառույցում մեր ակտիվությունը գրեթե սառեցված է, ինչը գաղտնիք չէ։ Մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում ու կարող ենք ասել, որ ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»։

Հարցին՝ առաջարկե՞լ են արդյոք իրեն զբաղեցնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Թունյանը պատասխանեց, որ նման քննարկում եղել է։

«Ես արտահայտվել եմ, որ ԱԺ-ում մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Նմանատիպ նյութեր