1567 դիտում
20:22 26-02-2024
10 քաղաքացու մահվան վկայականներ են տվել՝ առանց մահացածների դիերը դիահերձարան տեղափոխելու
Aravot.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» -ի տնօրեն Արմեն Հակոբյանը և փոխտնօրեն Ջիվան Սանոսյանը, ըստ իրավապահներին հասած տեղեկությունների, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգը և կատարելով այնպիսի գործողություններ, որոնք դուրս են իրենց լիազորությունների շրջանակից, 2023թ. օգոստոս ամսից սկսած տնային մահերի դեպքերում, առանց մահացածների դիակները դիահերձարան տեղափոխելու, պատրաստել և տրամադրել են 10 քաղաքացու մահվան մասին բժշկական վկայականներ: Նշված առողջության կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, խոսքը վերաբերում է ոչ թե 10, այլ 5 քաղաքացու. «10 չէ, 5 հոգու է նման բան եղել, սեպտեմբերի մեկից:
Մինչեւ այդ օրենքը թույլ էր տալիս, որ մենք անեինք տնային մահերը: Տեղակալս Armed-ում գրանցված է, մահերը, որ տալիս ենք, Armed-ում գրանցվում է, բոլորը տեսնում էին: 2007 թվականից այդպես էր, որ ընտանեկան բժիշկն էր տալիս տնային մահերը, եթե հարազատները հրաժարվում էին դիահերձարան տանել: Օրինակ՝ ուռուցքով մարդու դեպքում, երբ հաստատված դիագնոզ կա, ու գիտենք, որ երկու- երեք օրից մահանալու է: Բացի այդ՝ մեր մոտ եզդիական համայնքները շատ են, նրանց մոտ մարդիկ չեն հերձում, բացի կրիմինալ դեպքերից»: Մեր զրուցակիցը պնդեց, որ իր նշած հինգ դեպքում էլ, երբ իրենք են տվել մահվան վկայականներն առանց դիահերձարան ուղարկելու, կրիմինալ թաքցնելու դեպքեր կամ փորձեր չեն. «Իհարկե՝ ոչ։ Ոստիկանությունը հետաքրքրվել է՝ կրիմինալ չկա, ամեն ինչ նորմալ է: Էդ հինգ դեպքն էլ բոլորը հրաժարվել են դիահերձարան տանելուց, հինգն էլ ուռուցքով հիվանդանոցից դուրս գրվածներ են եղել, որ ասել են՝ տարեք, թող տանը մահանան: Կրկնում եմ՝ թյուրիմացություն է, որ օրենքը փոխվել է, էդ մի ամիսը չենք իմացել, չեմ կարծում՝ կոպիտ խախտում կա»:
Մեր զրուցակիցն ասաց, որ կատարվածի վերաբերյալ արդեն պարզաբանում տվել են իրավապահներին, տեղեկություններ չունի՝ քրեական վարույթ կա, թե՝ ոչ:

Նմանատիպ նյութեր
37169 դիտում
18:14 10-04-2020
Հայաստանում կորոնավիրուսից մահացածների համար կկառուցվի հատուկ դիահերձարան
3889 դիտում
14:26 14-05-2020
Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալ
Այս բաժնից
631 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
493 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
496 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել