211652_close_icon
views-count1105 դիտում article-date 22:11 26-02-2024

Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ընդունել է Մուհամմադ Շտայեի գլխավորած կառավարության հրաժարականը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «WAFA» պաղեստինյան գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ Աբբասն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Շտայեն և նրա գլխավորած կաբինետը կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմի հաստատումը։ Գործակալությունը նշում է, որ Շտայեն հրաժարականի դիմում է ներկայացրել Աբբասին փետրվարի 26-ին: 

Փետրվարի 26-ի առավոտյան Շտայեն հայտարարել էր իր հրաժարականի մասին և ընդգծել, որ, իր կարծիքով, իր գործունեության ընթացքում իր ղեկավարած կառավարությունը կարողացել է հավասարակշռության հասնել քաղաքացիների պահանջների և Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջև՝ չնայած մարտահրավերներին, որոնք ինքը ստիպված էր դիմակայել Գազայում սրման նոր փուլի լույսի ներքո:

Նմանատիպ նյութեր