871 դիտում
23:37 27-02-2024
Ապրիլին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ-ի դատարանում. Կիրակոսյան
2024 թվականի ապրիլի 15–26–ը ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն լսումներ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով։ Փոխանցում է Tert.am-ը։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ադրբեջանի պահանջներն անհիմն են. Հայաստանը՝ արբիտրաժային գործընթացի մասին
Միաժամանակ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած պահանջների վերաբերյալ գործողությունների առումով։
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։
Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։
«Մենք շարունակում ենք զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ ՀՀ տեսանկյունից էլ այդ պահանջները, որ դրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարանում, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, ոտնահարման մասին են, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով էլ այդ իրավական գործընթացները նախաձեռնվել են»,–ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
760 դիտում
21:22 12-04-2024
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ
2898 դիտում
18:54 16-10-2021
Հաագայի դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում ՀՀ-ի կողմից բանավոր լսումները
Այս բաժնից
892 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում