211652_close_icon
views-count832 դիտում article-date 23:52 27-02-2024

Արխիվային փաստաթղթեր են հանձնվել Մատենադարանին

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք։ Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ 

Տնօրենության հրավերով ս․թ․ օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։

Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին հանձնեց հայտնի արվեստաբան Սիլվիա Աճեմյանը։

Հիշեցնենք, որ Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային ֆոնդը և անձնական գրադարանը պահպանվում են Մատենադարանում։

Մատենադարանի ամբողջ անձնակազմի անունից խորին երախտագիտություն ենք հայտնում նվիրատուներին՝ ազգային արժեքների հարատևության ապահովման բարձր գիտակցության համար։

Նմանատիպ նյութեր