1021 դիտում
11:43 29-02-2024
Ռուսաստանը հիմա լավ է հասկանում՝ ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները. ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է նույնն անեն. Ալիև
Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը փորձել են ճնշում գործադրել Բաքվի վրա 44-օրյա պատերազմի ընթացքում. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա պնդմամբ՝ իր գոյության շուրջ երեսուն տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որևէ քայլ չեն ձեռնարկել «արդարության վերականգնման» (չակերտները՝ խմբ.) համար:
«Եվ երբ մենք սկսեցինք «ազատագրել մեր հողերը» (չակերտները՝ խմբ.), այս երեք երկրները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Ամեն մեկն օգտագործում էր տարբեր գործիքներ, որպեսզի մեզ ստիպեն հրաժարվել բռնած ուղուց: Նրանք չէին ուզում, որ մենք «ազատագրենք մեր հողերը» (չակերտները՝ խմբ.): Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրեցինք «անջատողականությանը» (չակերտները՝ խմբ.), նրանք նորից սխալվեցին։ Նրանցից ոմանք դեռ շարունակում են սխալվել։ Նկատի ունեմ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն: Հակառակ դեպքում իրավիճակն այնպես չի լինի, ինչպես իրենք էին նախատեսել։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, բանակով, լայն միջազգային հարաբերություններով Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում