2080 դիտում
22:03 29-02-2024
«Առաջին ալիքի» եթերում խոսել են հայկական արմատներով թվային ակտիվի՝ FTN-ի մասին
Հյուրընկալվելով հայաստանյան «Առաջին ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին՝ Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն անդրադարձել է երկրում և ամբողջ աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաների տարածմանը և շուկայի միտումներին։
Պարոն Աբրահամյանը խոսել է վերջին 10 տարիների ընթացքում տեխնոլոգիական առաջընթացի և նոր սերնդի «թվային վստահության ձևավորման» մշակույթի մասին։ Այսօր բլոկչեյնի նորարարական լուծումները թույլ են տալիս համաշխարհային թվային ակտիվների շուկայում իրականացնել հեշտ և արագ գործարքներ՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության։
Հարցին, թե ինչ կտա թվային դրամի ներմուծումը հայաստանյան կենցաղ և երկրի քաղաքացիներին, պարոն Աբրահամյանը պատասխանել է․
«Թվային դրամի ներմուծումը հնարավորություն կտա «ծրագրավորված փող» օգտագործել կյանքի տարբեր ոլորտներում` սկսած հարկերի ավտոմատ վճարումներից, պետական ֆինանսների օպտիմալ տնօրինումից մինչև առևտրային գործարքներում տարբեր տեսակի երաշխիքների տրամադրումը»։
Անդրադարձ է եղել նաև թվային ակտիվների տեսակներին և կիրառելիության ոլորտներին։ Հաղորդաշարի հյուրը պատմել է, որ դրանք կարող են օգտագործվել որպես արժույթ ժամանցային ոլորտում, վճարային նպատակներով տարբեր գործաքներ իրականցնելիս, ինչպես նաև հանդիսանալ բլոկչեյն հարթակի հիմնական կրիպտոարժույթ։
Օրինակ՝ հայկական արմատներով առաջին թվային ակտիվը՝ FTN-ը, Bahamut բլոկչեյնի հիմնական արժույթն է։
Աբրահամյանի խոսքով տեղական շուկայում օրենսդրական կարգավորումներն ընթացքի մեջ են։ Նախատեսվում են հանդիպումներ բլոկչեյն ծրագրային լուծումներ և թվային ակտիվների ծառայություններ մատուցող կազմակերպությունների և կարգավորող մարմնի միջև: Սա ոլորտի զարգացման գործընթացում կարևոր քայլ է։
Հարցազրույցի ամբողջական տարբերակն այստեղ է:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթըլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Նմանատիպ նյութեր
1240 դիտում
12:16 18-01-2023
Հունվարի 18-ին կմեկնարկի հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի փուլը
1505 դիտում
15:52 01-02-2021
Արմատներով արցախցի, միջազգային համբավ ունեցող դաշնակահարն առաջին անգամ ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
1318 դիտում
14:26 08-12-2023
Երևանում կկայանա 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով առաջին B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»