42345 դիտում
11:24 01-03-2024
Դանակահարություններ՝ Նուբարաշենում. ոստիկանների, պարեկների ու քննիչների օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը. պարզվել են 3 վիրավորների ինքնությունը, դեպքի վայրն ու հանգամանքները. հայտնաբերվել են արնանման հետքեր ու դանակահարողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիչ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշեն են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Ոստիկանների և պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներին՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման մեջ և չեն կարող կատարվածի մասին բացատրություններ տալ:
Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ վիրավորները Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 21-ամյա Մանվել Հ.-ն է, 21-ամյա Սամվել Պ-ն է, և 24-ամյա Արթուր Գ-ն:
Նշված անձինք եղել են էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետև նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկաններն ու պարեկները, չունենալով հստակ դեպքի վայր, Նուբարաշենի վարչական տարածքում մի քանի ժամ շարունակ հետախուզական աշխատանքներ են կատարել, ի վերջո պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո արդեն ժամը 21:00-ի սահմաններում վերջիններիս միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն է, Սամվել Պ-ն է, և Արթուր Գ-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության էրեբւոնի և Նուբարաշեն վարչաան շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Սամվել Հ.-ին, և տեղափոխել ոստիկանության էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+