211652_close_icon
views-count985 դիտում article-date 15:09 01-03-2024

Կցանկանայի պարոն Ռուբենին առաջարկել հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում և դա պատմական պահ դարձնել. Թուրքիայի բանագնաց

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկել է հաջորդ շաբաթ գալ Երևան. նա այս մասին ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում թեմատիկ քննարկման ժամանակ՝ դիմելով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին:

«Քանի հնարավորություն ունեմ՝ կցանկանայի պարոն Ռուբենին առաջարկել հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում և դա պատմական պահ դարձնել», - ասել է Քըլըչը:

«Լավ մենք դա միասին կքննարկենք: Մենք այսօր ավելի ուշ կքննարկենք՝ որտեղ և երբ կհանդիպենք», - պատասխանել է Ռուբինյանը:

Նմանատիպ նյութեր