1567 դիտում
16:57 01-03-2024
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։
Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է
վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում
ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։ Վճարումը
հնարավոր է կատարել բանկային ծառայության միջոցով՝ պարտադիր նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Իսկ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիր) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1102 դիտում
13:35 01-03-2024
Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից․ ՊԵԿ
846 դիտում
15:03 02-12-2022
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից. ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
736 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
925 դիտում
10:10 17-01-2025
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան