211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:10 01-03-2024

Հանձնուքը փոխանցելու համար կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն է տրվում նախապես լրացնել դիմումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում
կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուք կամ ծանրոց փոխանցելու ժամանակ կուտակումներից խուսափելու համար նրանց հարազատներին առաջարկվում է հնարավորության դեպքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից (www.penitentiary.am) նախապես ներբեռնել հանձնման դիմումի ձևը, տպել այն, լրացնել և ներկայացնել քրեակատարողական հիմնարկ հանձնուքի հետ միասին։

Հանձնուք կամ ծանրոց փոխանցելու դիմումի ձևը զետեղված է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքի (www.penitentiary.am) գլխավոր էջի աջ կողմում։
 
Հանձնուք կամ ծանրոց փոխանցելու դիմումի ձևը՝  այստեղ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր