211652_close_icon
views-count844 դիտում article-date 19:50 01-03-2024

Տիգրան Ավինյանը հանդիպել է Եգիպտոսի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Կահիրեի նահանգապետարանի միջև գործակցության հաստատմանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, ի դեպ, վերջերս Երևանի կարևորագույն հանգույցներից մեկը ավագանու որոշմամբ անվանակոչվեց «Եգիպտոսի հրապարակ»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանը հիացմունք է հայտնել Երևանի առանձնահատուկ գրավչության ու նախաձեռնված փոփոխությունների առնչությամբ: Սերենադ Գամիլը նաև նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ Երևանի և Կահիրեի միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի և Կահիրեի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

Նմանատիպ նյութեր