1180 դիտում
20:56 01-03-2024
Տիրան Խաչատրյանին կալանքից ազատելու միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի մարտի 4-ին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դիանա Ղուկեյանի, այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու մասին փաստաբանները միջնորդություն ներկայացրին։ Փոխանցում է News.am-ը։
Դատարանը լսելով կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մարտի 4-ին ժամը՝ 11։00-ին։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։
Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» ռեստորանում, ինչի հետեւանքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Տիրան Խաչատրյանը եւ Նորայր Սաֆարյանը կալանավորված են: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին:

Նմանատիպ նյութեր
24697 դիտում
20:18 27-07-2018
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի ժամը 23:30-ին
9802 դիտում
16:40 17-08-2018
Դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը և նախապատրաստում է բողոքը
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը