211652_close_icon
views-count1345 դիտում article-date 15:58 02-03-2024

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ երթևեկելիս պարտադիր ամրակապվել. վարչարարությունը կխստացվի

Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ:

Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական:

Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում և զգուշացնում է բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:

Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ:

Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

Ոստիկանությունը հորդորում է լինել օրինապահ ու գիտակից և մաղթում բարի երթ:

Նմանատիպ նյութեր