211652_close_icon
views-count1045 դիտում article-date 16:03 06-03-2017

Երևանում հարակից տարածքների պարտադիր բարեկարգման վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը կխստացվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ըստ այդմ, վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 8 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է խստացնել հսկողությունը հարակից տարածքների պարտադիր բարեկարգման վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով շարունակվում են մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համատեղ շարունակվում են հեռացվել բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակները: Հանձնարարվել է ընթացիկ աշխատաքներին զուգահեռ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` հեղեղատար համակարգերն ու ուղետարները մաքրելու և դուրս բերված աղբն արագ տեղափոխելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա խստացված հսկողությունը մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի, աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 38 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 2 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով և ապահովելով նաև կանգառասրահների հարակից տարածքների մաքրությունն ու շահագործվող շարժակազմերի արտաքին պատշաճ տեսքը:

Նմանատիպ նյութեր