211652_close_icon
views-count1006 դիտում article-date 11:06 04-03-2024

Մարտի 8-ին հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու․ Ավինյան

Այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ Երևանում հասարակական տրանսպորով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի կանայք, ուզում եմ տեղեկացնել, որ այս տարի առաջին անգամ մարտի 8-ին հասարակական տրանսպորտով, մասնավորապես՝ Մետրոպոլիտենով, համայնքային MAN, Zhong Tong, Gazel City ավտոբուսներով ու տրոլեյբուսներով երթևեկող կանանցից ու աղջիկներից ուղեվարձի գումար չի գանձվելու», - նշեց Ավինյանը։

Քաղաքապետը նաև հայտնեց, որ պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:

Բացի այդ, համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:

Նմանատիպ նյութեր