211652_close_icon
views-count973 դիտում article-date 13:45 04-03-2024

Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Ալմաթիի բնակիչները լքել են տները

Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն գրանցվել է մայրաքաղաք Ալմաթիից ավելի քան 30 կմ հեռավորության վրա, հայտնում է kaztag.kz կայքը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ հարավ։ Ալմաթիում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ։

Ինչպես հավելում է nur.kz կայքը, Ալմաթիում հետցնցումներ են զգացվել հիմնական երկրաշարժից հետո: Սեյսմոլոգներն Ալմաթիի՝ տները լքած բնակիչներին կոչ են արել մինչև տեղի ժամանակով ժամը 16:00-ն տուն չվերադառնալ:
 

Նմանատիպ նյութեր