211652_close_icon
views-count922 դիտում article-date 20:18 04-03-2024

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

Հայաստանի  քաղաքացիական  հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների)  հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ու կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Տնտեսական իրավունքի կենտրոնի ղեկավար Մովսես Արիստակեսյանը մարտի 1-ին հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ համատեղ հետաքրքրության շրջանակի առնչվող, ինչպես նաև  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն օրենսդրության կատարելագործմանը, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայությանն առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, կադրերի ընտրության, համալրման և վերապատրաստման գործընթացներին, ազդարարման համակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Դիտարկվել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր