211652_close_icon
views-count844 դիտում article-date 21:55 06-03-2024

ՀՀԿ պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է ԵԺԿ համագումարին

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Հանրապետականները շարունակում են համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ հանուն մեր երկրի։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, ով ՀՀԿ պատվիրակության ղեկավարն էր, դատարանը թույլ չտվեց մասնակցել ԵԺԿ համագումարին։

Նմանատիպ նյութեր