886 դիտում
17:21 07-03-2024
2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան
Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում:
Նշելով, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, և որ դրանցից մի քանիսի շուրջ հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ: Միրզոյանը հայտարարել է, որ երկու կարևոր հարցի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են: Միրզոյանի խոսքով՝ այդ խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրի սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։
Միրզոյանը կրկնել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել, որ սահմանազատման գործընթացը, որը ներառում է սահմանների սահմանում և գծում, պետք է տեղի ունենա Ալմա Աթիի հռչակագրի շրջանակում։
Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանն ասել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Միրզոյանը հայտարարել է, որ այս հարցում Ադրբեջանից դրական պատասխան ստանալ հնարավոր չի եղել:
«Մեզ համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և դա տնտեսական օգուտներ կբերի մեզ»,- նշել է ԱԳ նախարարը։
Ըստ Միրզոյանի՝ Հայաստանը նախատեսում է, որ իր կողմից օրակարգ բերված «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Նա հավելել է, որ կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները։
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հավասարության նույն սկզբունքը կգործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների պարագայում։
«Մեր ժողովուրդն արժանի է խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք հիմա», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր
688 դիտում
19:51 08-11-2023
Ընդդիմադիր պատգամավորները ԵԽԽՎ պատվիրակությանն են ներկայացրել Արցախի հարցի կարգավորման մոտեցումները
1048 դիտում
17:49 22-03-2023
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ․ Արարատ Միրզոյան
862 դիտում
11:07 23-06-2024
ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի մոտեցումները կարող են լեգիտիմացվել Թեհրանում. Սուրեն Սուրենյանց
Այս բաժնից
754 դիտում
20:17 14-11-2024
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ
574 դիտում
20:06 14-11-2024
ԱՄՆ դեսպանությունից Հակակոռուպցիոն կոմիտեում արդյունավետ համագործակցության հույս են հայտնել
475 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին