211652_close_icon
views-count2185 դիտում article-date 23:05 08-03-2024

Գնելու փոխարեն որդեգրեք անտուն շների․ Հարութ Առաքելյան

Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գնելու փոխարեն որդեգրեք անտուն շների:

 Վերջին տարիներին հասարակության շրջանում էապես աճել են շներ պահողների թիվը, բայց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է գնելուն այլ ոչ փողոցից կամ կացարաններից որդեգրելուն: 

 Քիչ են այն մարդիկ, ովքեր ընտրում են փողոցից կենդանուն փրկելու ու որդեգրելու տարբերակը, բայց նրանք կան ու իրապես շնորհակալ ենք բոլորից:

 Միայն փետրվար ամսին մեր կենդանասեր ընկերների օգնությամբ մեզ հաջողվեց որդեգրման հանձնել 15 թափառող շուն, որոնց մի մասը փողոցից վերցված էին, իսկ մի մասից էլ հրաժարվել էին նախկին տերերը:

  «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ը շարունակելու է շների որդեգրման ծրագրերը, առավել մեծ քանակով կենդանիների ընտանիքներով ապահովելու համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այս գործում մեզ անշահախնդիր աջակցում են»։
 

Նմանատիպ նյութեր