211652_close_icon
views-count1117 դիտում article-date 09:35 10-03-2024

Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. մարտի 10-ին Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

 Բռնցքամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում մարտի 10-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իտալիայում ընթացող մրցաշարի մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն Ռուդոլֆ Գարբոյանը, Գուգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը պարտություն էր կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Վարկանիշային մրցաշարից դուրս են մնացել նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, իսկ կանանց թիմից` Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, ՏաթևիկԽաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: 

Նմանատիպ նյութեր