211652_close_icon
views-count1096 դիտում article-date 12:15 09-03-2024

Բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում մարտի 9-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

Իտալիայում շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 9-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 92 կգ քաշում կմրցի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:

Նախօրեին իր երկրորդ հաղթանակը վարկանիշային մրցաշարում տոնել էր Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականից մրցակցությունից դուրս են մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը:

Կանանց թիմից Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: 

Նմանատիպ նյութեր