211652_close_icon
views-count1033 դիտում article-date 12:28 11-03-2024

Եթե դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մոտ. Չախոյան

Մարտի 12-ին' ժամը 9։00-ին կլինեմ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, տրանսպորտի թանկացման դեմ իմ անհամաձայնությունը հայտնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Հենց այդ օրը ավագանու նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման այդ խայտառակ նախագիծը:

2013թ-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ նշելով, թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք...

2018թ-ից առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին։

Եթե դու դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, և հայտնիր քո անհամաձայնությունը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, որով ուղեվարձը թանկանալու է:

30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի նոր սակագներ է ներկայացրել

Նմանատիպ նյութեր