19166 դիտում
13:29 11-03-2024
Վանաձորում «ՎԱԶ 2110»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչից հրդեհ է բռնկվել. կա վիրավոր. օպերատիվ են գործել հրշեջները, պարեկներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեմիրճյան փողոցի թիվ 1/4 հասցեի մոտ՝ «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, երբ վարորդ՝ Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Գարիկ Կիրակոսյանը բախվել է էլեկտրասյանը, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրշեջները մեկուսացրել, ապա մարել են կրակը:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել Գ. Կիրակոսյանին, իսկ ուղևոր 23-ամյա Զորիկ Կիրակոսյանին տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+