211652_close_icon
views-count33737 դիտում article-date 21:15 03-12-2018

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները, բժիշկներն ու քաղաքացիները որոնում են Կորեայի ձորում կորած 63-ամյա քաղաքացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի տարածքում քաղաքացի է կորել ու կան կասկածներ, որ հնարավոր է՝ նա ընկել է ջրանցքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամ է՝ ԱԻՆ ՓԾ թիվ 15 փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ որոնում են Կորեայի ձորի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ Բանդարյանին: Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Հ. Հարությունյանի գլխավորությամբ: Որոնողական աշխատանքները այս պահին շարունակվում են և ժողովրդին հայտնի «Քանաքեռի 8-ի բասեինի« մոտ հայտնաբերվել է կոշիկ ու կան կասկածներ, որ դա որոնվող Ն. Բանդարյանինն է: Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր