211652_close_icon
views-count1372 դիտում article-date 20:50 11-03-2024

Հայտնի է` քաղաքացիները որ պետական կառույցից են ամենաշատը գոհ, որից դժգոհ Հայաստանում. IRI հարցումներ

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում անցկացված վերջին հարցումների արդյունքները: Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով: Ի թիվս այլ հարցադրումների, եղել է նաև հարց այն մասին, թե հարցվածները որքանո՞վ են գոհ, կամ դժգոհ պետական կառույցների աշխատանքից։ Ըստ այդմ ամենաշատը քաղաքացիները գոհ են Զինված ուժերի աշխատանքից, ամենադժգոհը՝ Ազգային Ժողովի։ Դատարաններին ևս վստահողները քիչ են։ Նույն կերպ ցածր հորիզոնականում է նախագահի աշխատակազմն ու դատախազությունը։

Ինչ վերաբերում է ԶՈՒ–ին, ապա հարցվածների 30 տոկոսը լիովին գոհ է, 34 տոկոսն ավելի շուտ գոհ է, 17 տոկոսն էլ հարցմանը պատասխանելիս նշել է, որ գոհ չէ։


Հաջորդիվ ըստ հարցման քաղաքացիները գոհ են Ոստիկանության աշխատանքից։

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research, և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։ Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։ • Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,508 ՀՀ քաղաքացիներից։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։

Նմանատիպ նյութեր