211652_close_icon
views-count1123 դիտում article-date 23:28 11-03-2024

Արևմուտքը փորձում է Հայաստանը հակառուսական քաղաքականության գործիք դարձնել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ

«Մենք ուշադրություն ենք դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ -ն։

Փոխանցում է Azatutyun.am-ը։

Գերատեսչությունը նշել է, որ ռուսական կողմին «այլևս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել իրենց բոլոր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»։

«Բայց Հիպիի բացահայտումները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած գծի գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ։ Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար լուրջ մտածելու պատճառ է»,- ասված է ՌԴ արտգործնախարարության մեկնաբանությունում։
 

Նմանատիպ նյութեր