991 դիտում
10:16 12-03-2024
Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ Հայաստանից նոր տարածքներ խլելը. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի ու այս առումով որևէ լավատեսական սպասում չի լինելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ պարզապես Հայաստանից նոր տարածքներ խլելը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հիմա հանրային դիսկուրսը երևացող և մեծամասամբ չերևացող մակարդակում հետևյալն է` շարունակել զիջել հանուն խաղաղության խոստման, թե՞ պայքարել ու հաղթել:
Ովքեր դեռ հավատում են, որ տարածքներ ու ազդեցություն զիջելով Հայաստանին կհաջողվի խաղաղության հասնել, նրանց թիվը էականորեն նվազել է հենց միայն այն պատճառով, որ կա´մ իշխանությանն այլևս չեն հավատում, կա´մ աչքների առաջ վերջին 5-6 տարիների ցավալի փորձն է, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջում:
Ինչ վերաբերվում է պայքարելու և դիմակայությունը հաղթելու մասին, ապա սա վերաբերվում է բոլոր ճակատներին` քարոզչականից մինչև դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում` ռազմի դաշտում:
Բայց այս դեպքում էլ այլ տրամաբանական հարց է ծագում` ո՞վ պետք է այդ պայքարը մղի` փաշինյանական իշխանությո՞ւնը:
Մի կողմ դնենք սրանց ամբարտավան կեցվածքն ու լկտի դրսևորումները, որն արտահայտվում է բացառապես երկրի ներսում, իսկ դրսում` Ալիևի առաջ խոնարհ ստրուկի դեմքով պարտվածների կույտ են:
Ի՞նչ է հանրությունը տեսել վերջին 5-6 տարիներին` վճռականության խոստում, հուժկու տեքստեր ու անվերջ երդումներ: Արդյունքը` զրո, իսկ իշխանության խոստացած հեռանկարների նկատմամբ նվազագույն վստահություն:
Ահա մեր խնդիրների ու փակուղու կարճ ձևակերպումը: Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցավոք, շարունակելու է պարտության շղթան», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
1120 դիտում
17:38 14-11-2023
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախոսով. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
820 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
652 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված