211652_close_icon
views-count658 դիտում article-date 12:46 12-03-2024

Հույսը դնում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափության և ՀԱՊԿ-ի հետ կապված հավասարակշռված գնահատականի վրա. գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերլուծում է իրավիճակը Հայաստանի շուրջ և կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: Նա այսպես է պատասխանել հարցին այն մասին, թե արդյոք ՀԱՊԿ քարտուղարությունն ու անձամբ գլխավոր քարտուղարը սպասում են Հայաստանի կողմից կազմակերպությանն անդամակցության դադարեցում:

«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան: Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ հայաստանյան էլիտաների շրջանում որոշ իրադարձություններ և տրամադրություններ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույսը դնում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», - ասել է գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները Ադրբեջանի հետ սահմանին 2021-ին և 2022-ին սրման ժամանակ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումը Երևանի հետ՝ պարզաբանելու Փաշինյանի հայտարարությունները։

Նմանատիպ նյութեր