211652_close_icon
views-count997 դիտում article-date 23:13 12-03-2024

Մակունցը Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները քննարկել է կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ

Ս․թ․ մարտի 12-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս)։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են ՀՀ առջև ծառացած անվտանգային խնդիրները և մարտահրավերների հաղթահարման ուղիները։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը։ Դեսպանը խոսել է նաև Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին։

Նմանատիպ նյութեր