211652_close_icon
views-count1123 դիտում article-date 14:09 02-03-2023

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքները

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 1-ին հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ (Ռոդ Այլընդ, դեմոկրատ) եւ քննարկել Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքները: Հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում դեսպան Մակունցի՝ Ռոդ Այլընդ այցելության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր