211652_close_icon
views-count835 դիտում article-date 21:46 13-03-2024

ԵԽ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը

504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված էր Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևի նախագծում։

Նմանատիպ նյութեր