211652_close_icon
views-count940 դիտում article-date 22:34 13-03-2024

Բաքուն «աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին». Ալիև

Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիզամի Գյանջավիի անվան կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Խաղաղության օրակարգի հիմք հանդիսացող հիմնարար սկզբունքները և խաղաղության համաձայնագրի նախագիծը նույնպես պատրաստվել և ներկայացվել են հենց Ադրբեջանի կողմից, և մեր երկիրն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- Ալիևի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։

Հայաստանի վարչապետն, իր հերթին, երեկ վերահաստատել էր՝ Երևանի համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։

Նմանատիպ նյութեր