211652_close_icon
views-count1075 դիտում article-date 21:31 14-03-2024

ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ մարտի 25-31-ը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի՝ համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Շաբաթվա ընթացքում, որը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, այդ թվում՝ այցելություն թատրոնի հետնաբեմ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում: Նախատեսում ենք թատերական շաբաթը դարձնել ամենամյա։

Շաբաթվա ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ, հուսով եմ՝ հատկապես մեր դպրոցներն ակտիվորեն կմասնակցեն շաբաթվա ընթացքում նախատեսված ծրագրերին և թատերական շաբաթը կդառնա նույնքան սիրված, ճանաչելի ու պահանջված, ինչքան թանգարանների միջազգային օրվա ծրագրերը»։

Նմանատիպ նյութեր