211652_close_icon
views-count1126 դիտում article-date 16:32 16-03-2024

Խաչատուրյանը Դիլիջանում Փաշինյանի հետ մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Հայտնում են նախագահի աշխատակազմից: 

Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր