211652_close_icon
views-count1021 դիտում article-date 09:33 17-03-2024

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայերում կլինեն ինտենսիվ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ 

Նմանատիպ նյութեր