211652_close_icon
views-count1498 դիտում article-date 14:51 17-03-2024

«Կեսօրն առանց Պուտինի» բողոքի ակցիա՝ Գյումրիում

Գյումրիում Ռուսաստանի քաղաքացիները հերթ են կանգնել ընտրատեղամասի մոտ՝ նման կերպ միանալով «Կեսօրն առանց Պուտինի» խորագրով բողոքի ակցիային։

Այսօր՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկության վերջին օրը, ընդդիմությունը նախաձեռնել է «Կեսօրն առանց Պուտինի» ակցիաներ, հաղորդում է azatutyun.am-ը։

Դրա մասնակիցները միաժամանակ հավաքվում են՝ քվեարկելու գործող նախագահի դեմ կամ անվավեր դարձնելու քվեաթերթիկը՝ ցույց տալով, որ Ռուսաստանում գործող նախագահի քաղաքականության հակառակորդներ կան, և նրանք կարող են ապահով հավաքվել մեկ վայրում։

Քվեարկության առաջին օրը՝ մարտի 15-ին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 38 տոկոսը, երկրորդին՝ 60 տոկոսը։ Եղել են ընտրատեղամասեր հրկիզելու և քվեաթերթիկներ վնասելու փորձեր։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքները կսկսի հրապարակել մարտի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 21։00-ից։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։ Վերջինս հինգերորդ անգամ է առաջադրվել այս պաշտոնում:

Նմանատիպ նյութեր