211652_close_icon
views-count1258 դիտում article-date 22:43 17-03-2024

Ֆոն դեր Լեյեն. Գազային սով է սպառնում. Անհրաժեշտ է շտապ հրադադարի հասնել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կիրակի օրը հայտարարել է, որ Գազային սով է սպառնում, և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում պետք է արագ հրադադարի հասնել, հայտնում է Reuters-ը։

«Գազային սով է սպառնում, և մենք չենք կարող դրա հետ հաշտվել»,- Կահիրեում լրագրողներին է ասել ֆոն դեր Լյայենը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո:

«Այժմ խիստ կարևոր է շտապ հասնել հրադադարի, որը կազատի պատանդներին և թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազա», - ավելացրել է նա:

Իր հերթին Ալ-Սիսին ասել է, որ Եգիպտոսը և եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են մերժել իսրայելական ռազմական գործողությունը Ռաֆահում։

«(Գործողությունը) կկրկնապատկի  հումանիտար աղետը, որից տառապում են Գազայի հատվածի խաղաղ բնակիչները՝ ի լրումն պաղեստինյան գործի վերացման նպատակով այս գործողության հետևանքների, ինչը Եգիպտոսը կտրականապես մերժում է»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտարարվել էր Եվրոպա միգրանտների հոսքը զսպելու ջանքերի շրջանակում Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսավորման փաթեթի տրամադրման, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան երկրի հետ հարաբերությունները բարելավելու մասին։

Նմանատիպ նյութեր