211652_close_icon
views-count739 դիտում article-date 15:41 19-03-2024

Գազայի բնակչության 100%-ը սննդի խիստ պակաս է զգում. Բլինկեն

Գազայի հատվածի ողջ բնակչությունը ներկայումս սուր սով է ապրում։ Այս մասին Ֆիլիպիններում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

«Ըստ ամենահեղինակավոր աղբյուրների՝ Գազայի բնակչության 100 տոկոսը սննդի խիստ պակաս է զգում: Սա առաջին դեպքն է, երբ այս կերպ է բնութագրվում ամբողջ բնակչության վիճակը»,- ասել է Բլինկենը։

Պետքարտուղարը հայտնել է Գազայի հատվածում «սարսափելի հումանիտար իրավիճակի» մասին։

Բլինկենն ասել է, որ մարտերն ավելի շուտ կավարտվեին, եթե արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատեր հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ վերցված պատանդներին։

Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Իսրայելը նույնպես պատասխանատու է պաղեստինյան անկլավի խաղաղ բնակչության անվտանգության համար։ Այդ կապակցությամբ Բլինկենը կոչ է արել Իսրայելին ապահովել, որ Գազայի բնակիչներին հասանելի լինեն մարդասիրական օգնությունն ու սնունդը:

Նմանատիպ նյութեր