211652_close_icon
views-count1183 դիտում article-date 22:41 19-03-2024

Բլինքենը այս շաբաթ մտադիր է այցելել Մերձավոր Արևելք

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այս շաբաթ մտադիր է այցելել Մերձավոր Արևելք՝ փորձելու հրադադարի համաձայնության հասնել Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի միջև։ 

Ֆիլիպիններ կատարած այցի ժամանակ Բլինքենը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի բարձրաստիճան ղեկավարների հետ իր հանդիպման նպատակը «տարածաշրջանային կայուն խաղաղության ճիշտ ճարտարապետությունը քննարկելն է»:

Գազայի հատվածին ավելի շատ մարդասիրական օգնության տրամադրումը, ինչպես նաև անկլավի հետպատերազմյան պլանավորումն են թեմաները, որոնք ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ցանկանում է քննարկել Էր-Ռիյադում և Կահիրեում։
«Գազայի բնակչության հարյուր տոկոսը հումանիտար օգնության կարիք ունի», - հայտարարել է Բլինքենը և պնդել, որ Իսրայելը պարտավոր է առաջնահերթություն տալ պատերազմի գոտու բնակիչների օգնությանը։

Գազայի հատվածի որոշ շրջաններում սննդի ծայրահեղ պակասն արդեն հասել է սովի մակարդակի, մարդասիրական կառույցների գնահատմամբ, զանգվածային մահերն այժմ անխուսափելի կդառնան, եթե անհապաղ չդադարեցվի կրակը և սնունդ չներմուծվի։

Նմանատիպ նյութեր